Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Սահմանադրության տոնն է, սակայն տոնի հոտ չի գալիս

Սահմանադրության տոնն է, սակայն տոնի հոտ չի գալիս
05.07.2025 | 13:50

1995թ․հուլիսի 4-ին Սահմանադրությունն ընդունվել է կեղծիքներով, հետագայում սահմանադրական փոփոխությունները կատարվել են կեղծիքներով։ Հայաստանում ամենաբռնաբարված, ամենաոտնահարված փաստաթուղթը Սահմանադրությունն է։ ՀՀ-ում չկան իրավական ավանդույթներ, հանրությունը չի հարգում օրենքները, էլ չասեմ իշխանության վերաբերյալ, որը Սահմանադրությունը վկայակոչում է միայն իր իշխանությունը պահելու համար։ Իրավիճակից ելքը Հայաստանի կրթական համակարգը փոխելը, նոր սերնդի մեջ Սահմանադրության, իրավունքի նկատմամբ հարգանքի ստեղծումը, Սահմանադրության և օրենքների նկատմամբ ոչ թե խոսքով, այլ իրենց վարքով պատկառանք դրսևորող ազգային էլիտաների ձևավորումն է։

Ծանր, շատ դժվար ճանապարհ է, սակայն Հայաստանը խեղդող այս ճահճից դուրս գալու այլ ուղի չկա։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 7272

Մեկնաբանություններ